Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վանիր մեղքը սիրով

Վանիր մեղքը սիրով
02.06.2025 | 21:59
Հունիսի 3
Տեր, սիրում ենք Քեզ և գովում ենք Քեզ:
Դու ես մեր ուրախությունն ու մեր գերազանց վարձը:
Մի մոռացեք, որ Սերը այն զորությունն է, որ կերպարանափոխում է աշխարհը: Սերը ոչ միայն Իմ հանդեպ, ոչ միայն ձեր սիրելի մի քանի մարդկանց հանդեպ, այլ Սեր, որ տածում եք ամենքի նկատմամբ` մաքսավորների, մեղավորների, բարոյապես ընկածների:
Սերըմիակ զենքն է, որի միջոցով դուրս է նետվում մեղքը. դուրս վտարեք մեղքը սիրով:
Հեռու վանիր քեզնից վախը, տխրությունը, հուսահատությունը և ձախողված լինելու զգացումը` Աստծուն ուղղված փառաբանությամբ:
Փառաբանությունը նշանակում է` ճանաչել ու ընդունել այն ամենը, որ Ես եմ տալիս ձեզ:
Մարդկանցից քչերն են նոր նվերներ ուղարկում, մինչև որ չի հավաստվում նախորդ նվերը ստանալու փաստը: ՈՒրեմն գովիր ու գոհացիր` հաստատելով քո ընդունած նվերները, որպեսզի Իմ տալու և օրհնելու ճանապարհը բաց պահեն Ինձ համար` էլ ավելի պարգևներ հեղելու շնորհակալ սրտի վրա:
Սովորիր, ինչպես երեխան է սովորում պարզորեն ասել` Շնորհակալ եմ. իբրև քաղաքավարության քայլ, թեկուզ և առանց երախտագիտության իրական զգացումի: Ասեք այս, մինչև որ շնորհակալության ու ուրախության զգացումը, ի վերջո, միահյուսվի ասված խոսքին:
Մի ակնկալեք զգալ կամ իմանալ, թե վերոհիշյալ փորձառությունները զգացել կամ ապրել են ուրիշները: Դուք պարզորեն քայլեք հնազանդության հարթ ճանապարհով, և ձեր հարատև ջանքը կվարձատրվի, երբ հասնեք աղբյուրին՝ ջրի զվարթ աղբյուրին:
Հրճվեք Ինձնով և ինչքան կարող եք, հրճվանք սփռեք ձեր շուրջը:
Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ